«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Քրիստոնյաներն աշխարհի պատկերն են վերցնում` հրաժարվելով աստվածայինից

Քրիստոնյաներն աշխարհի պատկերն են վերցնում` հրաժարվելով աստվածայինից
21.05.2025 | 21:30

Առաջ քրիստոնյա կանայք փողոց են դուրս եկել գլխաշորով և ոտքից գլուխ փակ:

Իսկ մեր օրերում կանայք և երիտասարդ աղջիկները փողոցներում քայլում են` կիսամերկ, գայթակղիչ հագնված, արտահայտիչ շպարված և շրթունքները արնագույն ներկած։

Անգամ չես ուզում փողոց դուրս գալ, որպեսզի աչքերդ չպղծվեն։

Առաջ կանայք ամաչել են և զգաստ եղել, իսկ մեր օրերում կանայք այնքան համարձակ են շփվում հակառակ սեռի հետ, որ շատ հեշտ դառնում են սեռական արկածների առարկա ու հետո ամբողջ կյանքում մնում պատվազրկված։

Տղամարդկանցից շատերի համար կանայք դարձել են հաճույքի և ժամանցի համար նախատեսված մի բան և դա նրանից է, որ կանայք են իրենց այդպես պահում։ Անգամ ամուսնացած կանայք են ծնկներն ու ուսերը բաց քայլում փողոցով: Էլ չեմ խոսում այն մասին, որ շատերը, իրոք, կիսամերկ են և անգամ Եկեղեցի են մտնում։

Վանականներն ասել են` վերջին ժամանակներում մարդիկ մերկանալու են և կորցնեն իրենց ամոթը։

Իսկ երբ փողոցում սկսեն իրար մերձենալ, ապա իմացեք, որ հասել է վերջը։

Շատ քիչ բան է պակասում, որ գան վերջին օրերը, բայց ես սարսափում եմ անգամ մտածել այդ օրերի մասին:

Քրիստոնյաներն աշխարհի պատկերն են վերցնում` հրաժարվելով աստվածայինից։

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5568

Մեկնաբանություններ